Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Մարաթոնը»` միջազգային փառատոներում

«Մարաթոնը»` միջազգային փառատոներում
19.03.2014 | 14:44

Հարութ Շատյանի «Մարաթոն» ֆիլմը կարող է մասնակցել լեհական Կրակովի կինոփառատոնին: Փառատոնի պաշտոնական կայքում տեղադրվել են մի շարք ֆիլմերի, այդ թվում՝ «Մարաթոնի» տեսահոլովակը (թրեյլեր): Մրցութային ծրագրում ընդգրկվելու են ամենաշատ հավանություն ստացած ֆիլմերը:

Քվեարկելու համար պետք է այցելել այս հղմամբ և սեղմել "I vote for this trailer" կոճակը:
««Մարաթոն»-ը պատմություն է երիտասարդի մասին, որ դուրս է եկել ինքն իր դեմ, իր սրտի դեմ և պայքարում է ընդդեմ մահվան: Ֆիլմը առանձնահատուկ է նրանով, որ նկարահանված է մեկ կադրով, չունի մոնտաժային կցումներ: «Այն էքսպերիմենտալ է, քանի որ մեկ կադրի ժանրում փորձ չունեինք,-ասում է ռեժիսորը,- պատմությունը հորինված է: Սցենարը գրել եմ ես»:
Հարություն Շատյանը irates.am-ին տեղեկացրեց, որ «Մարաթոնը» մասնակցելու է նաև ապրիլ 3-7-ը Բուխարեստում կայանալիք «Next» միջազգային կինոփառատոնին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ